Վերջին օրերին Ռուսաաստանում ռեկորդային թվով կորոնովիրուսով վարակվաշ դեպքեր են գրանցվել

Ռուսաստանում վերջին 3 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 30 հազար դեպք: Երկրի իշխանություններն այս հանգամանքը բացատրում են թեստավորումների մեծ թվով: Հիվանդների 50 տոկոսի մոտ հիվանդության կլինիկական ախտանշաններ չկան։ Ռուսաստանում մահացության մակարդակը շարունակում է մնալ ռեկորդային ցածր: Այստեղ վարակման դեպքերի կեսը բաժին է ընկնում Մոսկվային։

Ռուսաստանում արդեն գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսի ավելի քան 155 հազար դեպք: Այս ցուցանիշով Ռուսաստանը 7-րդն է աշխարհում, ԱՄՆ-ից, Իսպանիայից, Իտալիայից, Անգլիայից, Ֆրանսիայից և Գերմանիայից հետո:

RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վերջին մեկ օրում ռուսական 83 տարածաշրջաններում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 10 հազար 102 դեպք և մահվան 95 դեպք:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մայիսի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2619 դեպք, որոնցից 1111-ն` առողջացած, 40-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1462 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 25846 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 112 նոր դեպք և 40 առողջացած։

Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 64 (կին) տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան ևս 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 6 է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ