«Նորմալ մարդ էր, ոչ խմելա, ոչ էլ…». հարևանները՝ տեղի ունեցած սարսափելի պատահարի մասին

Մայիսի 5-ին, ժամը 08:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի ՀԱԹ Բ2 թաղամասի թիվ 91 շենքի բնակարաններից մեկի բնակիչը 9-րդ հարկից ցած է նետել երեխային, այնուհետև ինքը ցած նետվել մյուս երեխայի հետ:

Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Երեխաները եղել են մոր խնամքի տակ: Վերջինս, երեխաների հետ, այցելել է նախկին ամուսնուն:

Իրավապահ մարմինները քննարկում են ինքնասպանության շարժառիթի տարբեր վարկածներ:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, որոնք հրաժարվեցին տեսախցիկի առջեւ խոսել, ասում էին. «Հայրը երեխաների հետ բնակվում էր 92 շենքի 9-րդ հարկում, եւ մեզ հասած տեղեկություններով՝ հայրը երեխաներին գցել է պատուհանից, իսկ հետո իրեն է նետել: Շոկի մեջ ենք»:  Հարեւանները նշում էին նաեւ, որ երբեք վատ բաներ չեն տեսել, բնութագրում էին դրական, եւ որ նա ամուսնալուծված էր:

Աղբյուրի տեղեկություններով՝ ամուսինը 1 օր առաջ զանգահարել է ամուսնալուծված կնոջը՝ ասելով, թե երեխաներին կարոտել եմ, խնդրել է կնոջը՝ երեխաների հետ գա իր տուն, ու արդեն, երբ օրը ուշ է եղել, նա կնոջն ասել է, թե՝ էս ժամին չեք կարող գնալ, մնացեք, առավոտյան կգնաք, ու առավոտյան տեղի է ունեցել դաժան ողբերգությունը։

Հայրն ու երկու երեխան նետվել են 9-րդ հարկից | ՈՒՂԻՂ՝ դեպքի վայրից

Հայրն ու երկու երեխան նետվել են 9-րդ հարկից | ՈՒՂԻՂ՝ դեպքի վայրից

Posted by Լուրեր on Monday, May 4, 2020

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ