«Երբ տեսա կապտած դիերը օգնություն կանչեցի…». ականատեսը մանրամասներ է հայտնում սարսափելի պատահարից

Այսօր վաղ առավոտյան Երևանի ՀԱԹ Բ2 թաղամասի թիվ 91 շենքում տեղի ունեցած սահմռկեցուցիչ դեպքի ականատեսը պատմում է մանրամասները։ Բնակարաններից մեկի բնակիչը 9-րդ հարկից ցած է նետել երեխային, այնուհետև ինքը ցած նետվել մյուս երեխայի հետ:

Նշվում է, որ տղամարդն ամուսնալուծված էր։ «Նման դաժան դեպք, երևի, Հայաստանի պատմության մեջ չի եղել, չգիտենք, շոկի մեջ ենք»,- ասել են հարևանները։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ մայիսի 5-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:40-ի սայմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ 2 թաղամասի 92 և 91 շենքերի արանքում դիեր կան:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի, օպերգծով տեղակալ Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ:

Մանրամասներ՝ ստորև ներկայացված տեսանյութում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ