![]()
Ուկրաինան մարտի 12-ից սկսված կարանտինային ռեժիմը երկարաձգել է մինչև մայիսի 22-ը, հաղորդում է CNN-ը։
Չնայած սրան՝ մայիսի 11-ից երկրում որոշ սահմանափակումներ կմեղմացվեն։ Այդ մեղմացումների շրջանակներում կբացվեն զբոսայգիները և որոշ մասնագիտացված խանութներ։
Ըստ Ուկրաինայի առողջապահության նախարարության՝ երկրում մինչ օրս արձանագրվել է կորոնավիրուսի 12.331 դեպք, որոնցից 303-ը՝ մահվան ելքով։ Հիվանդներից 1619-ն առողջացել է։
Հիշեցնենք, որ մայիսի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2507 դեպք, որոնցից 1071-ը` առողջացած, 39-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1393 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 24177 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 121 նոր դեպք և 36 առողջացած։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 71 (կին), 83 (տղամարդ), 66 (տղամարդ) և 79 (տղամարդ) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
![]()