Քանի հոգի է մինչև հիմա աշխարհում մահացել կորոնավիրուսից

Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալների համաձայն՝ կորոնավիրուսով վարակվածների շրջանում մահվան դեպքերի թիվը շարունակում է աճել և մոտ է 250 հազարին:

Մեկ օրում վիրուսի զոհերի թիվն աճել է 3646-ով, իսկ մեկ օր առաջ՝ 5054-ով:

Ընդհանուր առմամբ, այսօրվա դրությամբ, աշխարհում հայտնաբերվել է ավելի քան 3,5 միլիոն վարակված, ավելի քան 1,1 միլիոն հիվանդ ամբողջությամբ բուժվել է:

Հիշեցնենք, որ մայիսի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2507 դեպք, որոնցից 1071-ը` առողջացած, 39-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1393 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 24177 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 121 նոր դեպք և 36 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 71 (կին), 83 (տղամարդ), 66 (տղամարդ) և 79 (տղամարդ) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ