«Ինքը միշտ իմ հետ ա…». Ալեն Սիմոնյանը լուսանկարներ է հրապարակել

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել դստեր հետ և կից գրել․

«Ինքը միշտ իմ հետ ա, իր անվերապահ սիրով ու վստահությամբ: Ինքը իմ աղջիկն ա»:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ապրիլի 29-ին Երևանի կենտրոնում ծեծկռտուք է եղել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանի միջև։ Դեպքի մասին հայտնել են «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանը և ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Ծեծկռտուքի հետևանքով կոտրվել է Արթուր Դանիելյանի քիթը։

Կատարվածը չի հերքել նաեւ Ալեն Սիմոնյանը՝ նշելով, թե տուն գնալիս տեսել է Արթուր Դանիելյանին, բարեւել է, ինչին ի պատասխան վերջինս հայհոյել է եւ ինքը պատասխանել է հայհոյանքին ու գլխով հարվածել քթին։ Դրանից հետո արդեն սկսվել է քաշքշուկ, որի ժամանակ, ինչպես փաստաբանը հայտնեց, վնասվել է նաեւ Ալեն Սիմոնյանը։

Դեպքի վերաբերյալ ոստիկանություն առաջինն ահազանգել է հենց Ալեն Սիմոնյանը, ապա նաեւ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Արթուր Դանիելյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ