«Էս ջերմոցային պայմաններում աճեցրած քաղաքական գործչի ռեսուրսները տեսեք…». Տարոն Չախոյան


Տարոն Չախոյանն իր ֆեյսբույան էջում կիսվել է նոր գրառումով, որտեղ մասնավորապես ասվում է.

Մի քանի օր առաջ բացահայտեցի ՀՀԿ-ի կարկառուն ներկայացուցիչ Հովհաննիսյան Արփինեի ռեսուրսները: Երբ ֆեյքերից դժգոհող տիկինը նույն ֆեյքերով հավանել ու տարածել էր իր իսկ գրառումը, ընդ որում` միայն մի ֆեյքով 48 անգամ կիսվել էր իր գրառումով:

Հիմա հերթը բոլորիս կողմից ուղղություն ցույց տված, Բաղրամյանի վանկարկումով հայտնի Աշոտյանինն է…

Էս միամիտի միայն վերջին գրառումով կիսվել են 47 անգամ, բայց մաիժամանակ գրառումն ունի ընդամենը 180 հավանում:

Չէ էլի, մի տեսակ համոզիչ թվեր չեն…
Ձևի համար որոշեցի նայել, թե ովքեր են կիսվել։
Մեկ էլ, առը՛ հա…

Էս ջերմոցային պայմաններում աճեցրած քաղաքական գործիչը փաստորեն ևս ունի ռեսուրսներ, դա էլ բավական չէ, օգտվում է Հովհաննիսյան Արփինեի ռեսուրսներից:

Ու ֆեյքերով աշխատող էս ռեսուրսավորներն այսօր դժգոհում են, թե իշխանությունը ֆեյքեր է պահում… Առնվազն ծիծաղելի եք տիկնայք և պարոնայք …

Ինքներդ էլ կարող եք համոզվել, գրառման հղումը կդնեմ մեկնաբանություններում:

Ասածս ինչ է, կարիք չկար ռեսուրսները ճղելու, առավել ևս Հովհաննիսյան Արփինեի ռեսուրսներից օգտվելու… թե բա գիտահետազոտական-միտահետազոտական…

էս չէ՞ր ռեսուրսներդ… Ձեզնից էլ մեծ ֆեյք…

Աշոտյանի գրառումը՝ ԱՅՍՏԵՂ 

Մի քանի օր առաջ բացահայտեցի ՀՀԿ-ի կարկառուն ներկայացուցիչ Հովհաննիսյան Արփինեի ռեսուրսները: Երբ ֆեյքերից դժգոհող տիկինը…

Posted by Taron Chakhoyan on Monday, May 4, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ