![]()
Անոթային կենսաբանության Իռլանդական կենտրոնի և Վիրաբույժների թագավորական քոլեջի աշխատակիցները եզրակացրել են, որ COVID-19-ով որոշ հիվանդների արյան անկանոն մակարդելիությունը նրանց մահվան է հասցրել։
Հետազոտության հեղինակները պարզել են, որ կորոնավիրուսային վարակի ծանր ընթացքով հիվանդների մոտ այդպիսի մակարդելիությունը հանգեցրել է թոքերում միկրոտրոմբների առաջացման։
Բացի այդ, արյան բարձր մակարդելիությամբ հիվանդներն ի սկզբանե ավելի հաճախ են վերակենդանացման բաժանմունքում հոսպիտալացվելու կարիք ունեցել և նրանց մոտ հիվանդության ընթացքը ծանր է անցել։
![]()