Ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող

Մայիսի 4-ին՝ ժամը 19:05-ի սահմանում, ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1988թ. ծնված Տարոն Ռուբիկի Պողոսյանը:

«Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Ա

րցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»։

Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ