![]()
Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել, որում Երևանի երկնքում Սու-30 կործանիչներն են:
«Մայիսի 9-ի օդային շքերթին ընդառաջ»,- գրել է Ստեփանյանը՝ հավելելով, որ կարճ ժամանակում մեր օդաչուներին հաջողվեց այս գերհզոր ավիացիոն տեխնիկան վարպետորեն շահագործել
Հիշեցնենք, որ դեռևս 2019 թվականին ՍՈւ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռների առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում էր: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ Գյումրիում մասնակցում է ինքնաթիռների դիմավորման արարողությանը, Facebook-ի իր էջում ուղիղ եթեր էր մտել:
Նա ցուցադրեց ինքնաթիռների վայրէջքը, որին նախորդեց ինքնաթիռների ցուցադրական թռիչքը՝ նշելով. «Սա շրջադարձային նշանակություն ունի Հայաստանի, հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործում»,-ասաց նա:
Տեսանյութում երեւում է, որ Գյումրիում վայրէջք է կատարում 3 ինքնաթիռ, սակայն ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարը հայտնել էր, որ ՀՀ-ն պատրաստվում է ձեռք բերել 1 էսկադրիլիա (12) ՍՈւ 30 ՍՄ ինքնաթիռ:
Posted by Marine Manucharyan on Monday, May 4, 2020
![]()