![]()
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ալեն Սիմոնյանը պարզաբանել է, թե ինչու է գլխով հարվածել Արթուր Դանիելյանի դեմքին և շեշտել, որ պատրաստ է կրել կատարվածի պատասխանատվությունը։
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում խոսել է այսօրվա աղմկահարույց միջադեպի մասին։ Նա հայտնել է, որ «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանին հանդիպել է տուն գնալու ճանապարհին, բարևել նրան, բայց արժանացել է հայհոյանքի։
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր լրագրողներին ասաց, որ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ու «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպով քրեական գործ առայժմ հարուցված չէ:
Նա նշեց, որ նյութեր են նախապատրաստվել, որոնք իր հանձնարարությամբ այսօր փոխանցվել են ՀՔԾ՝ հետագա ընթացքի իրականացման համար:
Գլխավոր դատախազը հերքեց նաև Արթուր Դանիելյանի ձերբակալության մասին լուերերը՝ ասելով. «Ձերբակալել մարդուն կարելի է միայն հարուցված քրեական գործով: Իսկ այս գործով հարուցված քրեական գործ չկա»:
![]()