![]()
Թուրքիայում հարյուրավոր ոչխարներ օգտվել են կորոնավիրուսային սահմանափակումներից և հովվի գլխավորությամբ լցվել են Սամսուն քաղաքի դատարկ փողոցները։
Ոչխարներից մի քանիսը նույնիսկ կանգ են առել՝ սիզախոտ արածելու։
Տեսանյութը համացանցում տարածել է Twitter-ի օգտատերերից մեկը։
Հիշեցնենք, որ Թուրքիայում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1670, մահվան 61 նոր դեպք, վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 126 045-ի, մահվան դեպքերի թիվը 3397 է: Այս մասին տեղեկացնում է NTV հեռուստաընկերության կայքը` հղում տալով երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջային:
Վերջին օրվա ընթացքում Թուրքիայում անցկացվել է 24 001 թեստավորում, թեստերի ընդհանուր թիվը հասել է 1 135 367-ի:
Մեկ օրվա ընթացքում առողջացել է 4992 մարդ: Ընդհանուր առմամբ, Թուրքիայում վարակված մարդկանցից 63 151-ն ապաքինվել է:
Samsun’da gece 04:11 su manzaranın güzelliğine bakar mısınız,otomobil sesinden sonra müthis geliyor pic.twitter.com/ZB1FuFvr6q
— Pelowski (@pelowskki) May 3, 2020
![]()