![]()
Այսօր եզակի ցեղատեսակի՝ ալբինոս առյուծի 4 ձագ է լույս աշխարհ եկել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
«Այսօր առավոտյան եզակի ցեղատեսակի՝ ալբինոս առյուծի 4 ձագ է լույս աշխարհ եկել»,- գրել է նա եւ գրառմանը կից տեղադրել նաեւ լուսանկար՝ առյուծի 4 ձագերի հետ։
Ալբինիզմը կամ լսնամաշկությունը (լատ.՝ albus, սպիատակ), ի ծնե մաշկի պիգմենտների բացակայություն է։ Տարբերակվում են ալբինիզմի լրիվ և մասնակի դեպքեր։
Ըստ գիտնականների՝ ալբինիզմն առաջանում է օրգանիզմում տիրոզինազ ֆերմենտների բացակայության արդյունքում։ Այդ ֆերմենտը սինթեզում է նյութ, որը պատասխանատու է մարմնի նորմալ գունավորման համար։
Լսնամաշկություն, լսնամորթություն՝ մարդու և կենդանիների, գունազրկություն, կանաչատություն (բույսերի)՝ մարդկանց և կենդանիների մաշկի, մազերի, աչքի ծիածանաթաղանթի բնական գունավորման (պիգմենտացիայի) բացակայություն։
![]()
![]()