Արարատի մարզում կորոնավիրուսով հաստատված վարակակիրների վերջին տվյալները

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ Արարատի մարզում կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 320 է։

«Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 320 է, որոնցից 140-ը՝ առողջացած, 4-ը՝ մահվան ելքով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 176 պացիենտ:

Հարգելի՛ քաղաքացիներ, ինչպես հայտնի է, արտակարգ դրության ընթացքում կիրառված սահմանափումներն այսօրվանից որոշակիորեն մեղմացվել են, սակայն չի նշանակում, թե վտանգն արդեն անցել է: Պետք է շարունակենք խստագույնս պահպանել հիգիենայի բոլոր կանոնները, հնարավորինս սահմանափակենք շփումը մարդկանց հետ, լինենք պատասխանատու»,- նշել է նա:

📍Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 320 է, որոնցից 140-ը՝ առողջացած, 4-ը՝…

Posted by Garik Sargsyan / Գարիկ Սարգսյան on Monday, May 4, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ