Անհավանական սցենար չէ Հայաստանում հազարավոր մահեր ունենալը, եթե կանոնները չպահպանվեն

Թե ինչքան կպահանջվի կորոնավիրուսի վերացման համար հարցին` ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց՝ հստակ ոչինչ ասել հնարավոր չէ:

«Ենթադրում ենք, որ առնվազն մյուս գարնանից հետո կա՛մ վարակը կմարի աստիճանաբար և շատ քիչ շրջանառություն կունենա, կա՛մ մենք կունենանք սպեցիֆիկ դեղ կամ պատվաստանյութ դրա դեմ:

Անորոշությունները շատ-շատ են ու մնում են այդպիսին: Նոր ռազմավարությունն այս իրավիճակում կախված է նաև զարգացումներից: Եթե հիվանդների թիվը շատանա, ապա նաև տուն ենք ուղարկելու: Կանոնները նույնն են՝ ձեռքերը հաճախ լվանալ: Ապակենտրոն նշանակում է՝ չպետք է լինի հրաման այդ կանոնները պահելու համար: Հիմա պատասխանատվության մակարդակը մի քիչ բարձր է, քանի որ պետությունը չի կարող փակ մնալ:

Եթե մենք կարողանանք պահպանել կանոնները, ապա կկարողանանք գնալ առաջ: Եթե չկարողանանք պահպանել կանոնները, կունենանք պայթյունավտանգ բռնկումներ, երբ, օրինակ, վարակված լինի 500 հազար քաղաքացի՝ հազարավոր մահերով: Այդ սցենարն անհավանական չէ: Տնտեսվարողներն ավելի շահագրգիռ պիտի լինեն, քանի որ ավելի շատ հենց իրենք են տուժում»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ