«Կարող է նոր՝ ավելի ուժեղ, տոտալ սահմանափակումների ռեժիմներ սահմանվեն». նախարար Թորոսյանը զգուշացնում է

Հայտնաբերել, թեստավորել, մեկուսացնել, բուժել պացիենտներին: Սա ԱՀԿ-ի կողմից սահմանած ընթացակարգն է՝ անկախ վարակակիրների քանակից, և Հայաստանը շարունակում է այդ գործընթացն ու դեռ կշարունակի այնքան ժամանակ, քանի դեռ հնարավոր է: Այդ մասին հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ԱԺ-ում՝ նշելով, որ որոշ երկրներ այլևս չեն հետևում վարակի աղբյուրի բացահայտմանը:

«Կան երկրներ, որոնք արդեն չեն հետևում, թե ումից է վարակը եղել, ում են վարակել, սահմանափակվում են «հայտնաբերել-թեստավորել-բուժել» երեք քայլերով: Մենք դեռ 4-ն էլ իրականացնում ենք: Ես չեմ կարող ասել, թե մենք երբ կհասնենք մյուս քայլին, իսկ մինչ այս պահը փորձում ենք գտնել հետագիծը: Իհարկե, լինում են դեպքեր, երբ առաջնային աղբյուրը չենք գտնում, սակայն գործողություններն իրականացվում են»,- ասել է նախարարը:

Նաև նշել է, որ քաղաքացիների կողմից, եթե կանոնները չպահպանվեն, կարող է նոր՝ ավելի ուժեղ, տոտալ սահմանափակումների ռեժիմներ սահմանվեն: Դա վերաբերում է աշխարհի բոլոր երկրներին, սակայն դա չի ուզում որևէ երկրի ղեկավարություն, բնակչություն, առողջապահական համակարգ:

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ