![]()
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ կորոնավիրուսով վարակման աղբյուրներին:
Նա նշեց՝ վարակվածներից 34-ը կարանտինում գտնվող քաղաքացիներն են, 58-ը՝ հաստատված դեպքի հետ շփումներ, կան նաև բուժաշխատողներ, ինչպես նաև հուղարկավորության մասնակիցներ և մի քանի գործող տնտեսվարող սուբյեկտների աշխատակիցներ:
«Այսինքն՝ բազմաթիվ օջախներ կան, որը հուշում է այն մասին, որ մենք պետք է պահպանենք կանոնները և հույս չունենանք, որ, օրինակ, Ազգային ժողովի վրա օրինակ բերեմ, որ ԱԺ-ում որևէ վարակակիր չկա և կարող ենք հանգիստ, առանց կանոնները պահպանելու զերծ մնալ վարակումից:
Նույնը ցանկացած աշխատանքի վայրում: Դրսում ևս պետք է պահպանել կանոնները, կուտակումներ չունենալ»,- ասաց նա:
Նախարարը քաղաքացիներին կոչ արեց պահպանել 20 հոգուց ավելի չհավաքվելու պահանջը՝ հենց իրենց անվտանգության համար:
![]()