ԱՆ-ը տվյալներ է ներկայացրել կորոնավիրուսով վարակված մահացած 4 պացիենտների վերաբերյալ

Մայիսի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2507 դեպք, որոնցից 1071-ն` առողջացած, 39-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1393 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 24177 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 121 նոր դեպք և 36 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է , որ պացիենտները եղել են 71 (կին), 83 (տղամարդ), 66 (տղամարդ) և 79 (տղամարդ) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 4-ի ժամը 11-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 121 նոր դեպք։ Վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 2507-ի։

Առողջացել է ևս 36 պացիենտ, ընդհանուր՝ 1071։ Փաստացի բուժում է ստանում 1393 մարդ։  Մահվան դեպքերի թիվն ավելացել է 4-ով՝ հասնելով 39 -ի։ Անցկացված թեստերի ընդհանուր թիվը կազմում է 24942։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ