ՀՀ ամենատարեց բնակիչն այսօր նշել է ծննդյան 115-ամյակը

Ինչպես տեղեկանում ենք Գլաձորի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից, Հայաստանի ամենատարեց բնակիչն ապրում է Գլաձոր համայնքում:

«Այսօր՝ մայիսի 3-ին, Գլաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի ամենատարեց բնակչի՝ Սիրուշ Սումբատի Մարգարյանի ծննդյան 115-րդ ամյակն է:

Սիրուշ Մարգարյանը Հայաստանի Հանրապետությունում բնակվող ամենատարեց բնակիչն է: Մեր ջերմ բարեմաղթանքներն ենք փոխանցում Սիրուշ տատիկին և ցանկանում քաջ առողջություն:

Բոլոր տարեցներին մաղթում ենք առողջություն և երկարակեցություն»,- գրված է Գլաձորի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ