«Տավուշ տեքստիլը» սկսեց բարձորակ պաշտպանիչ դիմակների զանգվածային արտադրությունը․ վարչապետ Փաշինյան

«Տավուշ տեքստիլը» սկսեց բարձորակ պաշտպանիչ դիմակների զանգվածային արտադրությունը։ Առաջիկա օրերին կարտադրվի օրը 150 հազար հատ, շաբաթվա վերջին՝ օրը 300 հազար հատ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կից տեսանյութ հրապարակել։

Հիշեցնենք, որ  կորոնավիրուսի և տնտեսական հարցերի քննարկմանն ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց,  որ  Հայաստանում մեծ հզորությամբ դիմակների արտադրություն է սկսվում, և հույս ունենք, որ մինչև 200 հազար դիմակ կարտադրվի, և դիմակի խնդիր չենք ունենա։

Պարետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ Տավուշի մարզպետի փոխանցմամբ՝ արտադրությունը պետք է սկսվի արդեն այսօրվանից։

Նա վստահեցրեց, որ դիմակների պակասուրդ չունեն, խնդիրը հիմնականում գներն են։ Ավինյանն ասաց, որ այս փուլում շատ կարևոր է բոլոր քաղաքացիներին ձեռնոցներով և դիմակներով ապահովելը։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ աշխատավայրերում ջերմաչափումը պետք է կատարվի երկու անգամ՝ առավոտյան և օրվա երկրորդ կեսին։ Դա ևս մեկ հնարավորություն է հիվանդներին հայտնաբերելու ուղղությամբ։

«Տավուշ տեքստիլը» սկսեց բարձորակ պաշտպանիչ դիմակների զանգվածային արտադրությունը։ Առաջիկա օրերին կարտադրվի օրը 150 հազար հատ, շաբաթվա վերջին՝ օրը 300 հազար հատ։

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Sunday, May 3, 2020

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ