Նրա ծննդյան տարին անհայտ է. տարօրինակ փաստեր Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի մասին

Աշխարհի ամենափոքր բռնապետի մասին շատ քիչ բան է հայտնի. նա չի կիսվում իր անձնական կյանքի մասին տեղեկություններով, իսկ պաշտոնական կենսագրության մեջ շատ տարօրինակ կետերի կհանդիպեք: Նրա մասին գոնե մի քանի տեղեկություն հավաքելու համար հարկավոր է հիմնվել լրագրողների հետաքննությունների ու այլ ծառայությունների փոխանցած տվյալների վրա:

Նրա ծննդյան տարին անհայտ է

Կին Չեն Ինը ծնվել է 1982 թ. հունվարի 8-ին կամ հուլիսի 5-ին կամ ընդհանրապես 1983 թ. կամ 1984 թ.: Ասում են՝ առաջնորդը ցանկանում է տարիքով ավելի մեծ երևալ, այդ իսկ պատճառով նրա ծննդյան պաշտոնական տարեթիվը 1982 թվականն է: Սակայն Հարավային Կորեայի հետախուզական ծառայությունները հայտնում են, որ մեր հերոսն, այնուամենայնիվ, ծնվել է 2 տարի անց:

Այսպես թե այնպես, նա համարվում է աշխարհի ամենաերիտասարդ առաջնորդներից մեկը

Նրա հոնքերը գնալով կարճանում են

Տարբեր տարիներին արված լուսանկարները ցույց են տալիս, որ ԿԺԴՀ առաջնորդի հոնքերի հետ մի բան այն չէ. դրանք գնալով կարճանում են: Ասում են, որ նա հանում է հոնքերը, որպեսզի ավելի նմանվի հորը՝ Կիմ Չեն Իրին: Իհարկե, այս մասին միայն ենթադրություններ կարելի է անել, քանի որ պաշտոնական տեղեկատվություն այս թեմայով, բնականաբար, լինել չի կարող:

Նրա մանկությունը լի է գաղտնիքներով

Իր մանկության տարիների լուսանկարները առաջնորդը ևս չի հանրայնացնում: Ճիշտ է, 2014 թ. այս և մի քանի այլ լուսանկարներ ցուցադրվեցին էկրանին ԿԺԴՀ ռազմաօդային ուժերի օրվա պատվին: Դրանում, ասում են, պատկերված է Կիմ Չեն Ինը, սակայն ոչ ոք չգիտի՝ դա ճշմարիտ տեղեկատվություն է, թե ոչ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ