«Մի խոսքով` ժալկոե զրելիշչե…». Ստյոպա Սաֆարյանը Միքայել Մինասյանի տեսաշարի մասին

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել որտեղ ասվում է.

Միքայել Մինասյանի երեկվա հայտնի տեսանյութ-ստատուսի հավանում-սրտիկումների վրա քաղաքագիտությունից դիսերտացիա կգրվի։ Շատ ուսուցողական է ու լիքը բան բացահայտող։  

Միքայելի բիզնես, լրատվական կառույցների աշխատողներից, իշխանությունը վերաճանկելու համար լիդերի հուսահատ փնտրտուքի մեջ գտնվող նախկիններից, նույն մարդկանց կողմից Ֆեյսբուքում մի քանի պրոֆիլ պահողներից մինչև ֆինանսավորվող «քաղաքական» խմբակներ, տո անգամ’ Տորք Անգեղ, Աղբյուր Սերոբ ու մեզ բոլորիս հայտնի հարյուրավոր ֆեյքեր’ նախկին ՊՈԱԿ-ի սաստավ։ Մի խոսքով’ ժալկոե զրելիշչե…

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Միքայել Մինասյանը նշել է, որ Վանեցյանին ճանաչել է վաղուց, սակայն մտերիմ չեն եղել: Հանդիպման ընթացքում Արթուր Վանեցյանը Նիկոլ Փաշինյանի անունից իրեն փոխանցել է, որ եթե ինքը որոշակի գումար վճարի, բոլոր քրեական հետապնդումները կդադարեցվեն:

«Ես Նիկոլ Փաշինյանին մերժել եմ, որովհետև ինձ չէի կարող ներել և չէի կարող ապրել լավ, երբ իմ ժողովուրդն ու հայրենիքը այս վիճակում է: Ես, ի տարբերություն շատերի, ոչ թե կանխատեսել եմ, ես գրել եմ, ասել եմ, որ մեզ սպասվում է մեծ աղետ: Ես երբեք չեմ կարող պայմանավորվել մարդկանց հետ, ում համարել և համարում եմ պարզապես ստախոս, անպատասխանատու, ժողովրդի դավաճան, և, ցավոք սրտի պետք է ավելացնեմ, պետության թշնամի»,-ասել է նա:

Միքայել Մինասյանի երեկվա հայտնի տեսանյութ-ստատուսի հավանում-սրտիկումների վրա քաղաքագիտությունից դիսերտացիա կգրվի։ Շատ…

Posted by Styopa Safaryan on Sunday, May 3, 2020

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ