Սիրուշոն ցուցադրել է, թե ինչպես է Լևոն Քոչարյանը վերանորոգման աշխատանքներ կատարում

Երգչուհի Սիրուշոն իր ֆեյսբուքյան էջում կարճ հոլովակ է հրապարակել, որում ցուցադրել է, թե իր ամուսինը՝ Լևոն Քոչարյանը, ինչպես է տանը վերանորոգման աշխատանքներ կատարում։

Հիշեցնենք, որ Սիրուշոյի երաժշտական ոճը արտացոլում է հայկական ավանդական և ժամանակակից արտասահմանյան երաժշտության համադրությունը։ 9 տարեկանում նա ստացել է իր առաջին երաժշտական մրցանակը «Լուսաբաց» երգի համար։

Նրա «Սիրուշո» կոչվող առաջին ալբոմը լույս է տեսել 2000 թվականին, որին հաջորդեց «Շերամ» ձայնասկավառակը 2005 թվականին։

Նույն թվականին նա ստացավ 3 մրցանակ Հայկական ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում՝ «Հայ երգի ապագա», «Լավագույն Ալբոմ», «Լավագույն երգչուհի»։ 2007 թվականին լույս տեսավ երգչուհու «Հիմա» կոչվող երրորդ ալբոմը։

Տեսանյութը ստորև․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ