![]()
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Կոտայքի մարզում ծանոթացել է Եղվարդ-Աշտարակ ճանապարհահատվածի վերանորոգման ընթացքին:
Նախարարին ուղեկցել են փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, ճանապարհաշինության ոլորտի պատասխանատու աշխատակիցներ:
Վերջիններս նախարարին ներկայացրել են նշված հատվածի կառուցման ընթացքում կիրառվող ճանապարհաշինական նոր մեթոդը:
Ընդհանուր ճանապարհատվածը 12,7 կմ է, որից մինչև Եղվարդ 3,5 կմ երկարությամբ հատվածի շինարարությունն ավարտված է:
Պատասխանատուների խոսքերով եղանակային բարենպաստ պայմանների դեպքում շինաշխատանքները կավարտվեն 2 ամսից: Աշխատանքներն իրականացվում են առանց ցեմենտի օգտագործման, տեղում 20 սմ ամբողջությամբ հարթեցվում է: Հիմնային շերտի տեղադրումից հետո կիրականացվի ասֆալտապատում:
Վերականգնվել են անասունների, գյուղտեխնիկայի փոխադրման անցումները:
![]()