![]()
Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի փոխտնօրեն Կարեն Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է «գիշերային մտորումներ» կորոնավիրուսի այժմյան իրավիճակի մասին:
Անտեսանելի էր թշնամին, եկավ գրեթե միանգամից: Թեթև քամի փչեց արևելքից՝ Չինաստանից: Քամին և վտանգը մարդիկ լուրջ չընդունեցին, թշնամին՝ անտեսանելի, չար կախարդի նման ակնթարթորեն փռեց թևերը քաղաքի վրա և բոլորը քարացան իրենց տներում ու մնացին քարացած:
Քիչ- քիչ , մեծ դժվարությամբ սայլը տեղից շարժվեց և հույսի նշույլներ ծագեցին: Սակայն քարացած քաղաքացիներին թվաց, թե թշնամին հեռացել է և դուրս վազեցին տներից, լցվեցին փողոցներն ու հրապարակները, սկսեցին ապրել այնպես, կարծես ոչինչ էլ չեր եղել: Սպիտակ խալաթավորները վազում էին մեկից մյուսի մոտ և հորդորում տներում մնալ, բացատրում, որ պայքարը չի վերջացել, խնդրում չխանգարել կռիվը հաղթական ավարտին հասցնել: Իսկ մարդիկ չէին լսում, կարծես խլացած ու ցնորված տոնում էին ու հրճվում:
Իսկ թշնամին հավաքել էր ուժերը և…
Ի՞նչ եղավ հետո:
Գուշակեք ինքներդ:
Չէ՜, մի՜ գուշակեք, ընդամենը մնացեք տանը, լսեք մեր հորդորները: Վտանգը չի անցել, թողեք պայքարենք, թողեք հաղթենք, հետո կնշեք՝ թեկուզ առանց մեզ:
Գիշերային մտորումներ Անտեսանելի էր թշնամին, եկավ գրեթե միանգամից: Թեթև քամի փչեց արևելքից՝ Չինաստանից: Քամին և վտանգը…
Posted by Karen Poghosyan on Friday, May 1, 2020
![]()