Ավստրալիայում աղջնակը պատահաբար թունավոր ութոտնուկ է մտցրել լողազգեստի մեջ

Ավստրալական Սիդնեյ քաղաքում աղջիկը պատահաբար լողազգեստի մեջ է մտցրել թունավոր ութոտնուկ և վախեցրել մորը: Տեսանյութը հրապարակել է Daily Mail-ը:

Ապրիլի 24-ին մի ավստրալացին համացանցում կիսվել է տեսանյութով այն մասին, թե ինչպես է իր աչքի առաջ երեխան բախվել մահացու ութոտնուկի հետ: Նրա խոսքով՝ աղջնակը լողացել է օվկիանոսում և փնտրել խխունջների պատյաններ: Իր հավանածները աղջիկը մտցրել է լողազգեստի մեջ: Երբ ափ է դուրս եկել, հանել է հավաքածը: Դրանց միջից ընկել է թունավոր ութոտնուկը:

Ականատեսը պատմում է, թե ինչպես է մայրը ցնցվել տեսածից, նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Տեսանյութը նկարահանելուց հետո ավստրալացին թունավոր ութոտնուկին տարել է լողափի ոչ մարդաշատ հատվածը ու բաց թողել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ