![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է ներկայացրել և կից գրել է.
«Մեր կարևորագույն ծրագրերից մեկը։ Ընդ որում, ծրագրից օգտվում են առանց բացառության բոլոր ուսանողները։ Լավ սովորողները շատ, վատ սովորողները՝ քիչ»։
«Կառավարության աջակցությունը ուսանողների ունի 2 մաս, մեկը վերաբերում էր ուղղակի զեղչերին, մյուսը՝ այլ գործիքի»: Այս մասին ապրիլի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե վարչապետը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները դուրս չեն մնալու բուհերից: Հարցը, մասնավորապես, հեռակա բաժնում սովորող ուսանողներին է վերաբերում, որոնք ունեն բարձր առաջադիմություն, բայց կարող են դուրս մնալ, քանի որ չեն կարողանում վճարել վարձերը. վարձերը զեղչելու ծրագիրն իրենց չի վերաբերում:
Փոխնախարարը պարզաբանել է՝ ես այդպես չէի գնահատի իրավիճակը, որովհետև կառավարության աջակցությունը ուսանողներին ունի 2 մաս, որն է ուսանողական վարկը և այն մոտեցումը, որ նախատեսված էր. «Ըստ էության հնարավորություն էր տրվում մինչև հաջորդ ուսումնական տարվա առաջին կիսամյակի ավարտը, առանց որևէ վճարման, ունենալ անհրաժեշտ գումարը վարձի վճարման համար և այս գործիքից կարող են օգտվել, թե հեռակայում սովորող ուսանողները, թե նաև ոչ պետական բուհերի ուսանողները»:
Կառավարությունը աջակցում է առկա և հեռակա համակարգում սովորող ուսանողներին։
«Սա շատ լավ հնարավորություն է այն ուսանողների համար, ովքեր ամբողջ տարի լավ են սովորել և հիմա ինչ֊որ չափով թեթևացնում են իրենց ծնողների հոգսը»,֊ ասում է ուսանողուհի Մարիամ Գասպարյանը։ Կառավարությունը 800 մլն դրամ կուղղի վարձավճարների և 150 մլն դրամ էլ ուսանողական վարկերի տոկոսագումարների փոխհատուցմանը՝ առկա և հեռակա ուսուցմամբ սովորողներին աջակցելու նպատակով։#ArmGov ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Posted by ՀՀ կառավարություն on Saturday, May 2, 2020
![]()