Քանի հոգի է այս պահին Արցախում վարակված կորոնավիրուսով


Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ 03.05.2020-ի դրությամբ՝ Արցախում կորոնավիրուսով հիվանդների թիվը 8 է, 6 մարդ առողջացել է, 5-ը՝ մեկուսացման մեջ է, մահեր չկան: Ընդհանուր առմամբ կատարվել է 287 թեստավորում:

Ինչպես արդեն ավելի վաղ հայտնել էինք, մայիսի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2386 դեպք, որոնցից 1035-ն` առողջացած, 35-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1312 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 24177 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 113 նոր դեպք և 25 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 79 (կին) և 58 (տղամարդ) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան ևս 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 4 է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ