Գեներալ- լեյտենանտ Մանվել Գրիգորյանը գրեթե զրկված է ազատ տեղաշարժվելու իրավունքից։ Այդ մասին ասաց նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանը այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում` մեկնաբանելով Գրիգորյանին կալանքից ազատելու դեմ բողոքի ակցիաները։
Մանվել Գրիգորյանը մեկուսարանից դուրս գալուց հետո տեղափոխվել է Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի իր առանձնատուն։ Հարազատ Էջմիածնի բնակիչները դուրս են եկել փողոց` պահանջելով վերադարձնել նրան կալանավայր։
Վախենալով ինքնադատաստանից` ոստիկանությունը շուրջօրյա հսկողություն է սահմանել Գրիգորյանի առանձնատան մոտ։
Իրավապահների գործողությունները, սակայն, չեն բավարարում պաշտպանական կողմին։ Բաղդասարյանը կարծում է, որ ոստիկանությունն ինքն է ուղղորդում ցուցարարներին։