Հնդկաստանում հսկայական թվով կորոնավիրուսով վարակվածներ կան

Հնդկաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 2644-ով՝ հասնելով 39980-ի, Gazeta-ի հաղորդմամբ, գրում է երկրի առողջապահության նախարարությունը:

Դեպքերի աճի ռեկորդը կրկին թարմացվել է: Մայիսի 2-ին վարակվել էր 2293 մարդ, մայիսի 1-ին`1993: Ընդհանուր առմամբ, երկրում բուժվել է 10.6 հազար մարդ, մահացել է 1301 հիվանդ: Այժմ 28 հազար մարդ բուժվում է հիվանդանոցներում:

Հնդկաստանում մինչև մայիսի 3-ը շարունակվող ինքնամեկուսացման ռեժիմը երկարաձգվել է երկու շաբաթով:

Ինչպես արդեն ավելի վաղ հայտնել էինք, մայիսի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2386 դեպք, որոնցից 1035-ն` առողջացած, 35-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1312 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 24177 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 113 նոր դեպք և 25 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 79 (կին) և 58 (տղամարդ) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան ևս 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 4 է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ