Խոշոր հրդեհ Երևանի Սեբաստիա փողոցում

Մայիսի 2-ին ժամը 18:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սեբաստիա փողոցի 37 հասցեում, հայտնում է shamshyan.com-ը:

ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ, հատուկ փրկարարական աշխատանքների կազմակերպման արձագանքման խումբը և ԱԻՆ բժշկական ապահովման վարչության բուժկանխարգելման բաժնի վարորդ-փրկարարները: Հրդեհը մեկուսացվել է, որից հետո պարզվել է, որ այրվել են պլաստմասե թափոններ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ-ի ծառայողներն ու «Հայատսնի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները: Ժամանել է նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված տարածքը պատկանում է «Վեգա Վորլդ» ՍՊԸ-ին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ