![]()
Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.
Նեղն ընկած պարտվողի քաղականությամբ երեխաներին իրենց մեղսակից դարձնելու ու քավության նոխազ սարքելու էդ տակտիկան մեզ վաղուց է ծանոթ… սկսած հեղափոխության օրերին Շարմազանովի դստեր նամակից…
Հայաստան Հանրապետության իշխանություններին հրադադար են առաջարկում… Իսկ ու՞մ են ՀՀ իշխանությունները հայտարարել պատերազմ… մինչ այսօր որպես էդպիսին պատերազմ է հայտարարվել կոռուպցիային, թալանին ու ազգադավներին…
Հիմա ասացեք խնդրեմ, նշվածներից ո՞ր խմբին են պատկանում ՀՀ իշխանություններին հրադադար առաջարկողները…
Գիտեք, սովորոբար հրադադար առաջարկում է պարտվող կողմը, հրադադար է առաջարկում այն դեպքում, երբ ակնայտ է դառում վերջինիս պարտությունը։ Այդպես եղավ նաև Ադրբեջանի պարագայում։
Չնայած ասեմ, որպես էդպիսին մանիպուլյատիվ հայտարարութունն իրականում այլ նպատակ ուներ, համախմբել բոլոր հակաիշխանական ուժերը…
Գրառման հեղինակը փորձել է իրեն ներկայացնել ՀՀ իշխանությունների ձեռքը տանջված, կեղեքված մի անձնավորություն, որից հետագայում պետք է կերտել հերոս… Կներեք, բայց ոչ, նմանօրինակ մարդիկ կարող են հերոս լինել միայն իրենց նմանների համար, միայն իրենց նման արժեհամակարգերի տեր մարդկանց աչքերում…
Ներկայիս իշխանություններին ուղղված ֆեյքերով գրոհի մասին առասպելները վաղուց կորցրել են իրենց արժեքը… ինձ Էլ են շատ հաճախ մեղադրում ֆեյքերին ուղղորդելու համար, բայց արի ու տես, որ այդ անհիմն մեղադրանքները չունեն և ոչ մի ապացույց… ասեմ ավելին, ընդամենը մի քանի օր առաջ բացահայտեցի նախկին իշխանությունների կարկառուն ներկայացուցիչի՝ Հովհաննիսյան Արփինեի ռսուրսները՝ ֆեյքերը…
Փոքրիկ երեխային էս ամեն ինչին խառնելուց առաջ մեկ-մեկ ինքներդ ձեզնից պատասխան պահանջեք, պատասխան պահանջեք, թե ինչ են ժառանգելու ձեզնից ձեր երեխաները… ձեր ո՞ր բարի համբավն են ժառանգելու..
Ինչ վերաբերվում է «հրադադար» կոչվածին, Հայաստանի Հանրապետությունում կա օրենք և օրենսգիրք, և համաձայն այդ օրենսգրքի յուրաքանչյուր ոք իր գործած հանցանքի համար պետք է ստանա իր արժանի պատիժը, անկախ նրանից, թե ով է պետության ղեկավարը…
Ու մի բան էլ, ծախու կովին միշտ էլ գնորդ կգտնվի…
![]()