«Սադրիչ, պրովոկացիոն, ապազգային գործողություններ իրականացնողները չեն կարող ազնիվ լինել …». Հայկ Ստեփանյան

Հայկ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Հայաստանի Հանրապետության Իշխանությանը հրադադարի առաջարկություն միայն ադրբեջանն է արել և այն ստացել է միայն այն ժամանակ երբ Հայաստանի Հանրապետությունը իր թշնամուն պարտության է մատնել։

Սադրիչ, պրովոկացիոն, ապազգային գործողություններ իրականացնողները չեն կարող ազնիվ լինել և կառուցողական առաջարկություններ անել։ Երևակայած հակամարտությունը, իսկ ավելի ճիշտ է ասել ատելությունը, սերմանում են հենց նրանք, ով խոսում է հաշտության և հրադադարի մասին։ Իսկ ի՞նչ հրադադարի մասին են խոսում, դա իրականում սաբոտաժ է պետության և մեր Ժողովրդի դեմ ուղղված։ Ուղղակի ավանտյուրիստներին կոչ ենք արել և այժմ էլ կոչ ենք անում «վայր դնել զենքերը» և ապրել հանգիստ, ներդաշնակ հասարակության հետ։ Միայն այս պարագայում դուք չեք դատապարտում ձեզ, ձեր երեխաներին հետագայում ապազգային գործչի զավակ պիտակավորումից։

Իսկ երեխային օգտագործել սեփական ամբիցիաները արդարացնելու համար ուղղակի անընդունելի է։ Թերևս ցանկանում ենք կրկին նշել, որ չկա ոչ մի Հեղափոխական, ով իրեն թույլ է տվել կամ կտա վիրավորել կամ առհասարակ խառնել քաղաքականության մեջ որևէ մեկի երեխային։ Իսկ այ նախկին ռեժիմի ներկայացուցիչների կողմից ցավոք դա արվում է և երեխաների և ընտանիքի ներկայացուցիչների նկատմամբ։ Հեղափոխության անունից նման արարք թույլ տված մարդը, եթե այդպիսին կա, պարզապես կապ չունի Հեղափոխության և Հեղափոխության արժեքների հետ։ Մենք ֆեյքեր չենք, չունենք և բաց ենք խոսում, գործում ենք մեր անունից, ինչի համար հալածանքի ենք ենթարկվում իրական ֆեյքերի բանակի կողմից։

Հայաստանի Հանրապետությունում տիրում է սիրո և համերաշխության մթնոլորտ, որը ամեն կերպ փորձում են խախտել հակապետական գործողություններ իրականացնող անձինք։ Մեզ համար ավելի քան հասկանալի է հաշտության առաջարկի նպատակը, որը արվում է փողոցում մարդկանց վրա հարձակվելու, սադրելու, հայհոյելու ֆոնին։ Սա պարզապես ուղիղ հակասում է այդ հայտարարություններին և կրում է հասարակության մեջ թյուր կարծիք մտցնելու նպատակ։ Իսկ բազմաթիվ տողատակերը, որով փորձ է արվում կոնսոլիդացնել այն բոլոր անձանց, ովքեր այսօր պայքարում են Պետության դեմ, իրականում չի ստացվի մի պարզ պատճառով՝ չկա գաղափար։ Կա փողի, ունեցվածքի պահպանման, օրենքից խուսափելու փորձ։ Սա համախմբմանը չի կարող նպաստել, ամեն մեկն իր շահն է հետապնդելու և ի վերջո պառակտման է բերելու, սա որպես խորհուրդ։ Սակայն չի նշանակում, որ մենք պետք է փափուկ բարձին դնենք գլուխներս։ Մենք ինչպես միշտ զգոն ենք և ՈՒՂԻՂ ՏԵՔՍՏՈՎ ԵՆՔ ԱՍՈՒՄ՝ ՄԻՆՉև ՎԵՐՋ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ԵՆՔ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ։

Սադրող կողմը ունի 2 ճանապարհ՝ Հանգիստ հանձնվի կամ շարունակի իր հակապետական գործողությունները և դրա արդյունքում ստեղծված իրավիճակում ստանա համարժեք հակահարվածը, որը ի վերջո կլինի լռեցնող։ Խոսքը գնում է սադրիչների, այլ ոչ այլակարծիքների կամ ընդիմադիրների մասին։ Քաղաքական դաշտում կարող են և ՊԵՏՔ Է լինեն ընդիմադիրներ, բայց ոչ հակապետականներ։

ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԸ՝ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՏ ԿԱՆԳՆԵԼՆ Է։ ԲՈԼՈՐ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԻՏԻ ԼԻՆԵՆ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՅԼ ՈՉ Ի ՎՆԱՍ։
Մենք թշնամիներ չենք ուզում ունենալ երկրի ներսում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ