Եթե սա չգիտակցենք, մեկ շաբաթ կամ 10 օր անց վարակի դեպքերի օրական աճը կլինի արդեն ոչ թե հարյուրներով, այլ հազարներով

Մայիսի 4-ից սահմանափակումների հիմնական մասի վերացումը պայմանավորված չէ COVID 19-ի նահանջով, պայմանավորված է տնտեսությունը կոլապսից փրկելու անհրաժեշտությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ դոցենտ Վանիկ Հակոբյանը։

«Դա դժվար չէ հասկանալ՝ ընդամենը երկու թիվ համեմատելով:

❗️Միայն վերջին 1 շաբաթում հաստատված դեպքերը՝ 596, կրկնակի գերազանցում են մինչև մարտի 24-ը գրանցված դեպքերը (265), այսինքն՝ մինչև տեղաշարժի ու մի շարք ուղղություններով սահմանափակումների սահմանումը:
Մեկ ուրիշ կարևոր թիվ. այս պահին փաստացի բուժվողների քանակը 1227 է: Լավագույն դեպքում մի քանի օր անց հատուկ կորոնավիրուսի բուժման համար առանձնացված հիվանդանոցային մահճակալները կարող են բոլորը զբաղված լինել, եթե հաշվի առնենք նախարարության կողմից նախապես հրապարակված թիվը՝ մոտ 1500: Իսկ թե ինչ կլինի, եթե հիվանդանոցներում տեղ չլինի՝ ուրիշ երկրների օրինակով նայեք, լուսանկարների ու տեսանյութերի պակաս չկա❗️

Հետևությունն ակնհայտ է.
❗️Հիգիենայի կանոնների, սոցիալական հեռավորության պահպանումը, աշխատավայրերում անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկումը տասնապատիկ ավելի կարևոր են հենց այս փուլում: Եթե սա չգիտակցենք, մեկ շաբաթ կամ 10 օր անց վարակի դեպքերի օրական աճը կլինի արդեն ոչ թե հարյուրներով, այլ հազարներով❗️»,- գրել է նա։

Հստակ ուղերձ պիտի լինի հանրությանը. ❗️ՄԱՅԻՍԻ 4-ից ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՍԻ ՎԵՐԱՑՈՒՄԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՉԷ COVID19-Ի…

Posted by Vanik Hakobyan on Saturday, May 2, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ