![]()
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի երկարատև բացակայությունը կարող է պայմանավորված լինել ԿԺԴՀ-ի վրա համաշխարհային հանրության ուշադրությունը սևեռելու նրա ցանկությամբ: Այս պատճառը ՌԻԱ Նովոստիին հաղորդել է՝ ՄԳԻՄՈ –ի արևելագիտության ամբիոնի դոցենտ Իլյա Դյաչկովը:
Եվ զարմանալի ձևով այդ մասին սկսեց խոսել ամբողջ համաշխարհային մամուլը, կատարվածի մասին ենթադրություններ հնչեցնող լուրերը մեկ շաբաթ շարունակ չէին իջնում լրատվական հարթակներից», – պարզաբանել է Դյաչկովը:
Նա նաև նշել է, որ Կիմ Չեն Ընի բացակայությունը պապի՝ Կիմ Իր Սենի ծննդյան տարեդարձի կապակցությամբ կարող էր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում զանգվածային իրադարձությունները հետզհետե կրճատելու ծրագրերի մասին ազդանշան լինել՝ ուղղված երկրի քաղաքացիներին:
![]()