«Գերանդիով մահը» հայտնվել է եթերում և պահանջել չբացել ԱՄՆ-ի հանրային լողափերը

Ամերիկյան հեռուստաընկերության լրատվական հաղորդման եթերի ժամանակ տեսախցիկի առջև է հայտնվել «գերանդիով մահը»:

Նախորդ շաբաթ համացանցում լայն տարածում էր գտել Կալիֆորնայի լողափերում մահվան հագուստով զբոսնող մարդու տեսանյութը:

Պարզվել է, որ այդ հագուստի տակ «թաքնված» է ակտիվիստ Դանիել Ուլֆելդերը (Daniel Uhlfelder): Նա որոշել է այդ կերպ արտահայտել իր բողոքը լողափում հանգստացող քաղաքացիների դեմ, ովքեր չեն պահպանում սոցիալական հեռավորությունը՝ վտանգի ենթարկելով միմյանց:

Ուլֆելդերը ABC հեռուստաընկերության եթերում հանդես է եկել հայտարարությամբ՝ զգուշացնելով Ֆլորիդայի բնակիչներին համավարակի ժամանակ ծովափնայա հանգստի վտանգների մասին:

«Ես կարծում եմ, որ մենք պետք է պահպանենք ավելի արդյունավետ միջոցներ: Հանրային լողափեր վերադառնալու համար դեռ շատ վաղ է և աննպատակահարմար,- ասել է ակտիվիստը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ