![]()
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հաղորդում հանցագործության մասին
Միքայել Մինասյանը պնդում է, որ Արթուր Վանեցյանն իրեն հակաօրինական առաջարկ է արել` լինելով ԱԱԾ ղեկավար:
Կարծում եմ իրավապահ մարմինները պետք է արագ զբաղվեն նախկին ԱԱԾ ղեկավարի պաշտոնեական լիազորությունների չարաշահման մասին հաղորդմամբ»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Միքայել Մինասյանը նշել է, որ Վանեցյանին ճանաչել է վաղուց, սակայն մտերիմ չեն եղել: Հանդիպման ընթացքում Արթուր Վանեցյանը Նիկոլ Փաշինյանի անունից իրեն փոխանցել է, որ եթե ինքը որոշակի գումար վճարի, բոլոր քրեական հետապնդումները կդադարեցվեն:
«Ես Նիկոլ Փաշինյանին մերժել եմ, որովհետև ինձ չէի կարող ներել և չէի կարող ապրել լավ, երբ իմ ժողովուրդն ու հայրենիքը այս վիճակում է: Ես, ի տարբերություն շատերի, ոչ թե կանխատեսել եմ, ես գրել եմ, ասել եմ, որ մեզ սպասվում է մեծ աղետ: Ես երբեք չեմ կարող պայմանավորվել մարդկանց հետ, ում համարել և համարում եմ պարզապես ստախոս, անպատասխանատու, ժողովրդի դավաճան, և, ցավոք սրտի պետք է ավելացնեմ, պետության թշնամի»,-ասել է նա:
![]()