Որ սահմանափակումներ են վերացվելու մարտի 4-ից. կորոնավիրուսի պայմաններում որտե՞ղ կարող եք այցելել առանց խոչընդոտի

Մայիսի 4-ից գրեթե բոլորը կկարողանան ազատ տեղաշաարժվել և աշխատել, ինչպես նախկինում՝ մինչ կորոնավիրուսի հայտնվելը։ Բայց սա չի նշանակում, որ վիրուսը չեզոքացել է: Սրա մասին փաստում են ամեն օր ավելի շատ ավելացող դեպքերը: Պարզապես մարդիկ պետք է սովորեն ապրել կորոնավիրուսի հետ, քանի դեռ այն վերացնելու դեղամիջոցը չի հայտնաբերվել: Մայիսի 4-ից հանվող սահմանափակումները հենց այս տրամաբանության մեջ են:

Այսպիսով, ևս մեկ օր և դուք կարող եք զբոսնել ինչքան ուզում եք և որտեղ ուզում եք: Որևէ մեկը Ձեզ չի մոտենա և չի պահանջի ներկայացնել տեղաշարժվելու համար անհրաժեշտ թերթիկը:

Տեղաշարժվելուց առաջ, սակայն, պետք է հիշեք՝ հանրային տրանսպորտը չի գործելու: Մասնագետների գնահատմամբ՝ այն բարձր ռիսկ ունեցող տնտեսական գործունեության տեսակ է, որը շատ արագ կտարածի վարակը: Փոխարենը ոտքով կարող եք զբոսնել և արդեն նաև սրճել կամ ընթրել սրճարաններում և ռեստորաններում: Դրանց գործունեությունը կթույլատրվի: Ոչ բոլորինը, սակայն:

Կգործեն այն սրճարաններն ու ռեստորոնները, որոնք կունենան բացօթյա տարածք, այսինքն՝ դրանց գործունեությունն ու հաճախորդների սպասարկումը կթույլատրվի միայն բացօթյա տարածքում. փակ տարածքում սպասարկում չի իրականացվելու:

Գնումներ կատարելու հնարավորություն էլ կունենաք: Գրեթե չեն լինելու սահմանափակումներ մանրածախ և մեծածախ առևտրում, միայն պահպանվելու են սահմանափակումները առևտրի իրականացման վայրերում, այսինքն՝ հիշեք, որ մոլերն ու հանրախանութները փակ են լինելու:

Իսկ ինչպե՞ս գնալ սրճարան, ռեստորան կամ գնումների՝ առանց վարսավիրանոց կամ գեղեցկության սրահ այցելելու: Առաջվա պես էլի գեղեցիկ կլինեք, որովհետև վարսավիրանոցներն ու գեղեցկության սրահներն էլ արդեն բաց կլինեն:

Կգործեն նաև մաքրման ծառայությունները:

Մարզվել, սակայն, դեռ բացօթյա տարածքներում եք ստիպված:

Երկուշաբթի օրվանից մշակող արդյունաբերության հետ կապված էլ սահմանափակումներ չեն լինելու, կվերսկսեն աշխատանքները տեքստիլ, կահույք, կոշիկ արտադրող ընկերությունները, պոլիգրաֆիական և այլ ենթաոլորտներ:

Այս ամենը հաշվի առնելով՝ պետք չէ շտապել ուրախանալ և մոռանալ կորոնավիրուսի մասին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ