«Հայհոյանքը ճիշտ ճանապարհ չի…». ոչ ադեկվատ Արթուր Դանիելյանի սկանդալային հայտարարությունը

Դեռևս օրեր առաջ Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած սկանդալային միջադեպը բավականին մեծ արձագանքի արժանացավ հանրության կողմից: Ինչպես ավելի ուշ հայտնի դարձավ, Արթուր Դանիելյանը Ալեն Սիմոնյանի բարևին պատասխանել էր սեռական բնույթի հայհոյանքով, վիրավորել էր ԱԺ փոխխոսնակի սրբությունները, ինչն էլ պատճառ էր հանդիսացել, որպեսզի վերջինս դուրս գա հունից և հարվածի Արթոուր Դանիելյանին:

Սիմոնյանի խոսքով Դանիելյանն իրեն հայհոյել է, ինչից հետո ինքը գլխով հարվածել է Դանիելյանի քթին, ինչի հետեւանքով կոտրվել է վերջինիս քիթը։

Նշենք, որ Արթուր Դանիելյանի նկատմամբ Ալեն Սիմոնյանի կողմից հարձակում գործելու վերաբերյալ նյութերը հետագա նախապատրաստման համար փոխանցվել են Հատուկ քննչական ծառայությանը:

«Ալեն Սիմոնյանին վնասվածքներ պատճառելու փաստով սկսվել է դատաբժշկական փորձաքննություն։ Սիմոնյանը միջադեպի պատճառով ստացել է ուղեղի ցնցում, հարվածի հատվածում այտուց»,- ավելի ուշ հայտնեց Ալեն Սիմոնյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը։

Սակայն համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ մինչսկանադալյին միջադեպը Արթուր Դանիելյանը իր հարցազրույցներից մեկի ժամանակ ասում է, որ «հայհոյանքը ճիշտ ճանապարհ չի»:  Եվ առնվազն զարմանալի է, թե ինչու «հայհոյանքը ճիշտ ճանապարհ» չհամարող Դանիելյանը հենց ինքն է գնումէ այդ ճանապարհով:  Արդյո՞ք ադեկվատ է հենց ինքը՝ Դանիելյանը:

Հայհոյանքը չընդունելով տվող, իրականությունը բերող նահատակը…

Posted by Taron Chakhoyan on Saturday, May 2, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ