Չինաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսով է վարակվել 1 մարդ

Անցած 1 օրվա ընթացքում Չինաստանում ի հայտ է բերվել կորոնավիրուսով վարակման 1 նոր դեպք, ապաքինվել է 43 պացիենտ, մահվան դեպք չի արձանագրվել։

Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Չինաստանի առողջապահական հարցերով պետկոմիտեին։

Անցած 1 օրում գրանցված միակ դեպքը եղել է բերովի։ Ընդհանուր առմամբ Չինաստանում մինչ օրս ի հայտ է բերվել կորոնավիրուսային վարակի 1671 բերովի դեպք, 464 մարդ դեռևս հիվանդ է, 7-ը գտնվում են ծանր վիճակում, 1207 պացիենտ ապաքինվել է։ Արտերկրից Չինաստան ժամանած որևէ վարակակիր չի մահացել։

Երկրում մինչ օրս գրանցվել է վարակման ընդհանուր 82 875 դեպք, մահացել է 4633 մարդ։ 77 685 մարդ ապաքինվել է, 557-ը դեռևս հիվանդանոցներում են։

Ինչպես ավելի վաղ հայտնեցինք,  մայիսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2273 դեպք, որոնցից 1010-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1227 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 23142 թեստավորում:Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 125 նոր դեպք և 33 առողջացած։

Նշենք, որ, ընդհանուր առմամբ, ունենք կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 33 դեպք և մահվան 3 անուղղակի դեպք, որոնցից 1-ն արձանագրվել է երեկ:

Պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Հիշեցնենք, որ նախորդ 2 մահվան դեպքի մասին հայտնել էինք ապրիլի 29-ին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ