Կորոնավիրուսով վարակված պացիենտներից 63-ի վիճակը ծանր է, 28-ինը՝ ծայրահեղ ծանր

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի էջում գրել է.

«Կորոնավիրուսային հիվանդությամբ քաղաքացիների առողջական վիճակի մասով ունենք հետևյալ պատկերը.

Թոքաբորբ ունեցող` 454 հոգի
Ծանր վիճակում` 63 հոգի

Ծայրահեղ ծանր վիճակում` 28 հոգի
Արհեստական շնչառության սարքին միացված` 5 հոգի»:

Նշենք, որ, ընդհանուր առմամբ, ունենք կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 33 դեպք և մահվան 3 անուղղակի դեպք, որոնցից 1-ն արձանագրվել է երեկ:

Պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Հիշեցնենք, որ նախորդ 2 մահվան դեպքի մասին հայտնել էինք ապրիլի 29-ին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ