Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ չեն Ինի երկար բացակայությունից հետո նրան մասնակցությամբ տեսանյութ է տարածվել

Ավելի վաղ հայտնել էինք՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը երկար բացակայությունից հետո հայտնվել է հանրությանը:

Նրա մասնակցությամբ կադրերը հրապարակվել են Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալության կայքում:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է Կիմ Չեն Ինը մասնակցում պարարտանյութերի արտադրության Սունչհոնի գործարանի բացման արարողությանը, շփվում պաշտոնյաների հետ: Ավելի վաղ հրապարակվել էին գործարանի բացման կադրերը, որտեղ երկրի առաջնորդը հանդիսավոր կերպով կտրում է ժապավենը:

Լուրեր էին շրջանառվում, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը չի կարողանում ինքնուրույն ոտքի կանգնել, նորմալ քայլել կամ գտնվում է «վեգետատիվ վիճակում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ