![]()
Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացնում է տվյալներ կորոնավիրուսի տարածման վերաբերյալ: Ըստ այդմ, մայիսի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ կա հաստատված 8 դեպք, 6 բուժված, մեկուսացված 5 անձ, ընդհանուր թեստավորվածների թիվը 287 է:
Ինչպես ավելի վաղ հայտնեցինք, մայիսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2273 դեպք, որոնցից 1010-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1227 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 23142 թեստավորում:Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 125 նոր դեպք և 33 առողջացած։
Նշենք, որ, ընդհանուր առմամբ, ունենք կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 33 դեպք և մահվան 3 անուղղակի դեպք, որոնցից 1-ն արձանագրվել է երեկ:
Պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Հիշեցնենք, որ նախորդ 2 մահվան դեպքի մասին հայտնել էինք ապրիլի 29-ին:
![]()