![]()
Ռուսաստանի մայրաքաղաքում վարակակիրների ընդհանուր թիվը կհասնի 130-170 հազարի, տարածման արագության պիկը կլինի մայիսի սկզբներին, իսկ մարումը՝ օգոստոսին։ Այս մասին եզրակացության է եկել հայ գիտնական Աղասի Թավադյանը, ում հետազոտությանը հղում են անում ռուսական լրատվամիջոցները։
Մոսկվայից բացի, լուրջ համաճարակ կլինի նաև Սանկտ Պետերբուրգում։ Սակայն այս դեպքում վարակը մի քանի օջախ ունի, և մի քանի պիկեր կլինեն՝ գիտնականի գնահատմամբ։ Այնուամենայնիվ, հյուսիսային մայրաքաղաքում նույնպես պիկերը կանցնեն մայիսի ընթացքում։
Գիտնականը բոլոր պիկերը ներկայացրել է գրաֆիկական պատկերներով՝ ըստ ՌԴ առանձին դաշնային օկրուգների։
![]()
![]()
![]()
![]()