![]()
Սինգապուրում 102-ամյա Յապ Լեյ Հունը բուժվել է կորոնավիրուսից: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, կինը եղել է երկրի ամենատարեց պացիենտը, ում մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Կինն ապրում է ծերանոցում:
Ավելի վաղ այդ ծերանոցում մասնագետները նոր տեսակի կորոնավիրուս էին հայտնաբերել 16 թոշակառուների մոտ, երկուսը մահացել է:
Ընդհանուր առմամբ Սինգապուրում ներկայումս կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 18 000-ը, մահացել է ընդամենը 15 մարդ:
Ինչպես ավելի վաղ հայտնե էինք, մայիսի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2148 դեպք, որոնցից 977-ը` առողջացած, 33-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1136 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 22177 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 82 նոր դեպք և 48 առողջացած։
Մահվան դեպքի վերաբերյալ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ իգական սեռի պացիենտը եղել է 27 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
![]()