![]()
Մարտի 1-ի դրությամբ աշխարհի 23 երկրում Covid-19-ի ախտորոշմամբ 55 լրագրող է մահացել: Տեղեկատվությունը տարածել է «Press Emblem Campaign» հասարակական կազմակերպությունը:
Ըստ տարածված տեղեկությունների` լրագրողների հաճախակի վարակի պատճառը աշխատանքային գործընթացում վիրուսից պաշտպանվելու համար անհրաժեշտ սարքավորումների բացակայությունն է:
Լրագրողները Covid-19-ով ախտորոշվել են նաև Բանգլադեշում, Եգիպտոսում, Պակիստանում, Մեքսիկայում, Բրազիլիայում, Դոմինիկյան Հանրապետությունում, Շվեդիայում, Իսպանիայում, ԱՄՆ-ում և Ավստրիայում:
Ապրիլի 26-ին Մեծ Բրիտանիայում Covid-19 ախտորոշմամբ մահացել էր նաև BBC Radio 4-ի հաղորդավար Ռիչարդ Սանդերսը
![]()