![]()
Դերասանուհի Անահիտ Մութաֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երեկվա Նիկոլ Փաշինյանի ուշ երեկոյան ուղիղ եթերը ինձ մի պահ տարավ դեպի հեռավոր իննսունականներ:
Փոքր էի, բայց հիշում եմ, երբ լույսերը հատուկ ժամի միացրեցին, որ բոլորս հեռուստացույցով դիտենք ԼՏՊ ի եթերը` որտեղ նա կոչ էր անում ազգաբնակչությանը, ըմբռնումով մոտենալ ստեղծված իրավիճակին և հարևաններով իրար սատար կանգնել:
Նա հորդորում էր մի քանի հարևանով հավաքվել մեկի տանը, տաքանալ մի վառարանի շուրջ, եթե հաց չունեք ուզեք հարևանից և այլն և այլն: Եվ ահա նույն տրամաբանությամբ Նիկոլը կոչ է անում նեցուկ լինել հարևաններին ու վճարել անապահով հարևանի կոմունալները:
Իննսունականներին դա հնարավոր էր, քանզի մարդիկ սիրում էին իրար, մարդիկ իրար հանդեպ չարացած չէին և բաժանված չէին խմբերի, սակայն 97 ից ի վեր ԼՏՊ-ն և իր հավատարիմ թիմը` որի կառկառուն ներկայացուցիչ էր Նիկոլ Փաշինյանը սկսեցին մարդկանց մեջ թույն ներարկել միմյանց հանդեպ, իսկ ահա դրանից տասնմեկ տարի անց Նիկոլը բաց տեքստով բաժանեց հասարակությունը երկու մասի սևեր և սպիտակներ, բաժանեց հեղափոխականների ու «ազգի դավաճանների» և այսօր իր տնտեսագիտական ու կառավարման անկարողությունը թաքցնելու համար կոչ է անում ազգին սատարել մեկ մեկու:
Սուտ է չի ստացվելու…
Դուք թշնամացրեցիք ու բաժանեցիք հային հայից, դուք թունավորեցիք մարդկանց ձեր կեղծ սիրով ու թավիշով և այսօր արդեն շատ ուշ է համախմբել նրանց, շատ ուշ է…»։
![]()