![]()
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը որոշել է փոփոխել երկրում հաստատված կարանտինային սահմանափակումները խախտողների նկատմամբ պատժատեսակները։ Այդ մասին նա հայտնել է հակակորոնավիրուսային շտաբի նիստին, փոխանցում է Lenta-ն։
Նա դժգոհել է, որ մարդիկ լուրջ չեն վերաբերվում կորոնավիրուսին, մինչդեռ դա վտանգավոր վարակ է՝ վտանգավոր հիվանդությամբ։
Կադիրովը հայտնել է, որ մեքենայով անիմաստ այս ու այն կողմ գնացողներին պետք է բռնել, մեքենաները ձեռքներից վերցնել, իսկ վարորդներին ուղարկել ուղղիչ աշխատանքների։
«Թող փողոցները ավլեն, հիվանդանոցներում մաքրություն անեն, աշխատեն»,- ասել է Կադիրովը։
![]()