«Շնորհակալ եմ այսքան զանգերի, անհանգստությունների, բարեմաղթանքների համար». Լիանա Թորոսյան

ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.

«Հարգելիներս, նախ՝ ուզում եմ տեղեկացնել, որ լավ եմ…. Շնորհակալ եմ այսքան ստացած զանգերի, անհանգստությունների, բարեմաղթանքների ու գնահատականների համար:

Որպես մասնագետ, ուզում եմ անրադառնալ որոշ սահմանափակումների հանմանը:

Ժողովուրդ ջան, իհարկե, երկար չէին կարող մնալ սահմանափակումները, սակայն վերջինս չի նշանակում «անզուսպ» և «անթողելի» վերաբերմունք: Այս հիվանդությունը դարձել է ոչ ավելին, քան «վարքագծային վերաբերմունք» պահանջող հիվանդություն:

Սահմանափակումների հանումն առավել խիստ է դարձնում յուրաքանչյուրիս պատասխանատվությունը թե՛ մեր, թե՛ մեր շրջապատի և հատկապես մեր ծնողների հանդեպ, ինչը գերագույնս պահանջում է լինել առավել զգոն, նրբանկատ ու ինչու չէ, նաև իրավիճակին նայել «մասնագետի աչքերով» (քանի որ բոլորս արդեն դարձել ենք փոքր թե շատ համաճարակաբաններ):

Մաղթում եմ բոլորիս առողջություն և աչալրջություն, իսկ գործընկերներիս՝ մարտական համբերություն:

Միասին և գրագետ մոտեցմամբ կարող ենք հաղթահարել յուրաքանչյուր մարտահրավեր, անգամ հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ թելադրող ….

Առողջ ու սթափ եղեք»:

Հարգելիներս… նախ ուզում եմ տեղեկացնել, որ լավ եմ…. Շնորհակալ եմ այսքան ստացած զանգերի, անհանգստությունների,…

Posted by Лиана Торосян on Friday, May 1, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ