![]()
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ կորոնավիրուսային վարակի տարածման կանխումը և պացիենտների բուժումը մեր բոլորի հիմնական խնդիրներից են։
Նախարարը գրառմանը կից այս տեսահոլովակն է նաև ներկայացրել:
Ինչպես ավելի վաղ հայտնե էինք, մայիսի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2148 դեպք, որոնցից 977-ը` առողջացած, 33-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1136 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 22177 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 82 նոր դեպք և 48 առողջացած։
Մահվան դեպքի վերաբերյալ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ իգական սեռի պացիենտը եղել է 27 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Կորոնավիրուսային վարակի տարածման կանխումը և պացիենտների բուժումը մեր բոլորի հիմնական խնդիրներից են։
Posted by Arsen Torosyan on Friday, May 1, 2020
![]()